Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության 3.5% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.5% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին 10 ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 11.6%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 2.8%:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.1% աճ:

Առևտրի ոլորտում գրանցվել է անկում. առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 6.4%-ով:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 857,71 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 1 տրիլիոն 62,99 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1 տրիլիոն 816,67 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 960,08 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 304,32 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4%:

Share