Բաժին. Տնտեսական

Հայաստանում տասը բնակչից երեքը աղքատ է

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30%, ինչը նշանակում է, որ հանրապետության տասը բնակչից երեքը ամսական 40,264 ՀՀ դրամից ցածր եկամուտ ունի:

30% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.6 տոկոսը շատ աղքատ են (առանց ծայրահեղ աղքատների), իսկ 2.3 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.1%-ը՝ ուղղակիաղքատ են:

2014թ.-ի արդյունքներով՝ մեր երկրում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 330 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը`մոտ 70 հազար մարդ:

Աղքատությունը 2014թ.-ին չի տարբերվում ըստ քաղաքային (30.0%) և գյուղական բնակավայրերի (29.9%): Այդուհանդերձ, աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (25%) և երկրի այլ քաղաքներում (35.1%) չափազանց մեծ է:

Share