Բաժին. Տնտեսական

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. III եռամսյակ

2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 736 564 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.57%-ով կամ 57 848-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.33%-ով կամ 85 071 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 491 846 է: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.68%-ով կամ 57 540-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել 2.46%-ով կամ 83 687 բաժանորդով:

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 199 066: Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.73%-ով կամ 15 863-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում՝  1.53% կամ 34 065 բաժանորդ: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 126 597 է: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.80%-ով կամ 16 909-ով, իսկ անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել 1.06%-ով կամ 22 843 բաժանորդով:

Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 885 925: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.46%-ով կամ 29 598-ով, իսկ անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.59% կամ 92 037: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 844 421 է: Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.61%-ով կամ 29 396-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 12.51% կամ 93 895 բաժանորդ:

Երրորդ հորիզոնականում Orange-ն է: 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 651 573: Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն  աճել է 1.94%-ով կամ 12 387-ով, իսկ 2014թ.-ի համանման ցուցանիշի համեմատ աճը կազմել է  4.34% կամ 27 099: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 520 828 է, 2015թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.20%-ով կամ 11 235-ով, իսկ անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.49%-ով կամ 12 635 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 878 141 (2014թ.-ի III եռ. համեմատ` +3.89% կամ +107 684): Vivacell-MTS` 1 776 078 բաժանորդ ( -0.27% կամ -4 768), Beeline` 735 241 բաժանորդ (+16.90% կամ +106 627), Orange` 366 822 բաժանորդ (+1.72% կամ +6 185):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 613 705 (2014թ.-ի III եռ. համեմատ` -3.76% կամ -23 997): Vivacell-MTS` 350 519 բաժանորդ (-4.90% կամ -18 075), Orange` 154 006 բաժանորդ (+4.37% կամ +6 450), Beeline` 109 180 բաժանորդ (-10.18% կամ -12 372):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 244 718 (2014թ.-ի III եռ. համեմատ` +0.57% կամ +1 384): Orange` 130 745 բաժանորդ ( +12.44% կամ +14 464), Vivacell-MTS` 72 469 բաժանորդ ( -13.41% կամ -11 222), Beeline` 41 504 բաժանորդ (-4.28% կամ -1 858):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 2 213 դր. (2014թ.-ի III եռ. համեմատ` -14.19% կամ -366 դր.), Vivacell-MTS` 1 638 դր. (-14.06% կամ -268 դր.), Orange` 1 386 դր. (-18.99% կամ -325 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 5 059 դր. (2014թ.-ի III եռ. համեմատ` -2.11% կամ -109 դր.), Orange` 4 458 դր. (-7.74% կամ -374 դր.), Vivacell-MTS` 3 737 դր. (-4.84% կամ -190 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 3 220 դր. (2014թ.-ի III եռ. համեմատ` -20.83% կամ -847 դր.), Vivacell-MTS` 2 686 դր. (-6.18% կամ -177 դր.), Beeline՝  1 629 դր. (-15.77% կամ -305 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 499 րոպե (2014թ.-ի III եռ. համեմատ` +4.39% կամ +21 ր.), Beeline ` 342 ր. (-7.32% կամ -27 ր.), Orange` 129 ր. (-9.79% կամ -14 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 774 րոպե (2014թ.-ի III եռ. համեմատ` +2.52% կամ +19 ր.), Beeline` 426 ր. (+3.65% կամ +15 ր.), Orange` 319 ր. (-9.89% կամ -35 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 17 485 ՄԲ (2014թ.-ի III եռ. համեմատ` +20.12% կամ +2 929 ՄԲ), Vivacell-MTS` 10 405 ՄԲ (+19.46% կամ +1 695 ՄԲ), Beeline՝  8 870 ՄԲ (+23.01% կամ +1 659 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 160 391 (2014թ.-ի III եռ. համեմատ` -12.58% կամ -23 082), Beeline ` 106 130 (-3.80% կամ -4 193), Orange` 57 826 (+14.42% կամ +7 289):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 32 832 (2014թ.-ի III եռ. համեմատ` -7.36% կամ -2 607), Orange` 11 592 (-30.32% կամ -5 045), Beeline` 3 329 (-52.48% կամ -3 677):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 276 (2014թ.-ի III եռ. համեմատ` -25.23% կամ -5 154), Vivacell-MTS` 8 932 (-24.96 կամ -2 971), Beeline՝ 8 261 (-21.20% կամ -2 222):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 142 353 (2014թ.-ի III եռ. համեմատ` -3.40% կամ -5 017),  Beeline` 52 462 (-7.11% կամ -4 014), Orange` 48 911 (-16.96% կամ -9 986):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 33 961 (2014թ.-ի III եռ. համեմատ` -22.70% կամ -9 972), Orange` 10 125 (-9.68% կամ -1 085), Beeline ` 5 479 (-40.31% կամ -3 700):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 358 (2014թ.-ի III եռ. համեմատ` +13.39% կամ +1 813), Vivacell-MTS` 9 978  ( -24.61% կամ -3 258), Beeline՝  8 111 (-17.96% կամ -1 776):

———-

Տվյալները վերցված են Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:

Share