Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության 2.9% աճ

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.9% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, ընթացիկ տարվա 11 ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 11.6%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 3%: Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 3% անկում, իսկ առևտրի ոլորտում՝ 7% անկում:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 931,40 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 1 տրիլիոն 177.44 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2 տրիլիոն 4.27 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 տրիլիոն 59,70 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 352,60 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 4.1%:

Share