Բաժին. Տնտեսական

Նավթի ցածր գները հոգեբանորեն ընկճել են Ալիևին

Դավոսում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկման հետևանքով ստիպված է մշտապես ուշադրության կենտրոնում պահել երկրի բյուջեն, ինչի արդյունքում հոգեբանական ընկճվածություն է զգում։

Ալիևը կատակել է, որ ՕՊԵԿ անդամ երկրների ամեն հավաքից հետո նավթի գները նվազում են, այդ պատճառով հաջորդ հավաքն իրեն անհանգստացնում է։

Ալիևը նավթարդյունաբերող երկրներին կոչ է արեն ավելի համախմբած գործել, որպեսզի կարողանան միասին դիմակայել նավթի գների անկմանը։

Հիշեցնենք, որ նավթի գների անկման հետևանքով ադրբեջանական տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ։ Մանաթի փոխարժեքն օրեցօր նվազում է, իսկ գներն աճում։ Կաթվածահար է եղել երկրի բանկային համակարգը, բնակչության շրջանում աճում են բողոքները։

Share