Բաժին. Տնտեսական

2015թ․ հունվար-դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 3.1% աճ

2015թ․ հունվար-դեկտեմբերին, 2014թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.10% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, ընթացիկ տարվա 12 ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 11.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 2.7%: Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.3% աճ, իսկ առևտրի ոլորտում արձանագրվել է անկում 8%-ով:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1002․ 239 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 1 տրիլիոն 327.075 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2 տրիլիոն 282.269 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 տրիլիոն 188.9 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 457.209 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 3.7%:

Share