Բաժին. Տնտեսական

Հրապարակվել է ԱՊՊԱ համաձայնեցված հայտարարագրի օրինակը. խորհուրդ է տրվում մի քանի օրինակ մշտապես ունենալ ավտոմեքենայում

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016 թվականի մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը:

Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին Բյուրոն հորդորում է նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես ունենալ ավտոմեքենայում: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարելի է ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարելի է ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից:

2016 թվականի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթաց: Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:

Նշված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները և համապատասխան ուղեցույցերը կարող եք գտնել ներքոնշյալ հղումներում։

Համաձայնեցված հայտարարագրի ձևը և դրա լրացման հրահանգը

Մինչև 50.000 ՀՀ դրամ գույքային պահանջներով կողմերի գործողությունների ուղեցույց

Share