Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում – 2016թ. փետրվար

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է տվյալներ՝ Երևանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրության՝ փետրվար ամսվա արդյունքներով Կենտրոն համայնքում, որտեղ գներն ամենաբարձրն են, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ: Նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 356,9 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 283,0 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմում է 276.5 հազար դրամ, Ավանում՝ 261.45 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,5 հազար դրամ:  

Նոր-Նորքում ցուցանիշը կազմում է 253,8 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,3 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,75 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,85 հազար դրամ, Նուբարաշենում` 157.15 հազար դրամ:

Նշենք նաև, որ ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր վարչական շրջաններում փետրվարին, հունվարի համեմատ, գրանցվել է գների փոքր-ինչ աճ:

Share