Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 5.5% աճ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.5% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, հունվար-մարտին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 9.6%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 3.3%, շինարարության ոլորտում գրանցվել է 2.2% անկում, իսկ առևտրի ոլորտում արձանագրվել է 1% անկում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 305.30 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 71.20 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 434.55 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 270.78 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 42.14 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.10% աճ:

Share