Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. Ավտոաշխարհի ամենաթանկ բրենդները

Ավտոաշխարհի 10 ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը գնահատվում է 139.9 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է 3%-ով:

Millward Brown գործակալության հրապարակած՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշի և վերծուլական զեկույցի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում ավտոարտադրության ոլորտի հսկաները ապահովել են լավ ցուցանիշներ՝ առավելապես եվրոպական և ամերիկյան շուկաներում: 2015 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային ցուցանիշ՝ 17.5 մլն ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, հաշվետու տարում եվրոպական ավտոշուկայում իրացվել է 12.6 մլն նոր ավտոմեքենա:

Ստորև ներկայացնում ենք ավտոարտադրության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները՝ ըստ BrandZ Top 100 վարկանիշի.  

1. Toyota, բրենդի արժեքը՝ 29,501 մլրդ դոլար

2. BMW, բրենդի արժեքը՝  26,837 մլրդ դոլար

3. Mercedes-Benz, բրենդի արժեքը՝  22,708 մլրդ դոլար

4. Honda, բրենդի արժեքը՝ 13,195 մլրդ դոլար

5. Ford, բրենդի արժեքը՝ 13,084 մլրդ դոլար

6. Nissan, բրենդի արժեքը՝ 11,479 մլրդ դոլար

7. Audi, բրենդի արժեքը՝  9,497 մլրդ դոլար

8. Land Rover, բրենդի արժեքը՝ 4,732 մլրդ դոլար

9. Porsche, բրենդի արժեքը՝ 4,438 մլրդ դոլար

10.  Tesla, բրենդի արժեքը՝ 4,436 մլրդ դոլար

Share