Բաժին. Տնտեսական

Mercedes-Benz Armenia. շահավետ պայմաններ՝ Sprinter 516 CDI բեռնատար ֆուրգոնների ձեռբերման համար

Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը առաջարկում է Sprinter 516 CDI 2015թ. բեռնատար ֆուրգոնները։

Sprinter 516 CDI-ի շարժիչը դիզելային է՝ 2.2 խմ աշխատանքային ծավալով։ Մեքենայի փոխանցումատուփը մեխանիկական է՝ 6 աստիճան։ Ֆուրգոնի քաշը 5 տոննա է, իսկ բեռների առավելագույն ծավալը՝ 15.5 խմ։ Մեքենայի բեռնունակությունը 2.5 տոննա է։

Sprinter 516 CDI-ի գինը 19 900 000 ՀՀ դրամ է։ Մեքենան նաև հնարավոր է ձեռք բերել շահավետ լիզինգային պայմաններով՝ ACBA Leasing-ի շրջանակներում՝ 10% կանխավճար և 4.9% տարեկան տոկոսադրույքով։

Sprinter 516 CDI-ը հայտնի է, որպես բեռնատար ֆուգոնների դասի մեքենաների ամենադիմացկուն և հարմարավետ մոդել։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share