Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 4.8 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 մլրդ 804.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ցուցանիշը նվազել է 5.9%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 682.8 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  631.6 մլն կՎտ ժամ,  մարտին՝  609.1 մլն կՎտ ժամ, ապրիլին՝  643.1 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 530.7 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 508.9 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 559.9 մլն կՎտ ժամ, իսկ օգոստոսին՝ 638.7 մլն կՎտ ժամ:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2013 թվականին՝ 7 մլրդ 710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share