Բաժին. Տնտեսական

Ութ ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3.1 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3 մլրդ 114.7 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 4.6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ութ ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 129.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 985.0 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է մոտ 19%-ով, մինչդեռ ներմուծումը կրճատվել է շուրջ 2%-ով:

Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 2 տրիլիոն 265.6 մլրդ ՀՀ դրամի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով:

Share