Բաժին. Տնտեսական

LED լամպերի ներմուծումն աճել է ավելի քան 20 անգամ

Ընթացիկ տարում Հայաստանում կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման ծավալները: ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի պարզաբանմամբ՝ սպառման կրճատման պատճառներից մեկը գերխնայող LED լամպեր են, որոնց ներմուծումը Հայաստանը կտրուկ աճել է:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում Հայկ Հարությունյանը, մասնավորապես, գրում է.

«Տարին ամփոփելով մի քանի տվյալներ կհրապարակեմ մոտակա օրերին. առաջինը գերխնայող ԼԵԴ լամպերի մասին՝

2015 թ. – 20 ներմուծող – 76.253 լամպ

2016 թ. – 84 ներմուծող – 1.554.969 լամպ

Ավելի քան 20 անգամ աճ։ 2016թ. ավարտվի, թարմ թվեր կհարապարակեմ։

Հետո էլ ասում ենք սպառումը իջելա։ Բա ինչ պետք է անի։ ԼԵԴ լամպերը սովորական լամպերից 10 անգամ ավելի քիչ են սպառում»

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 614.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 6.4%-ով:

Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share