Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրանքի արտահանումը Չինաստան կրճատվել է ավելի քան 40%-ով

2016 թվականին Հայաստանը Չինաստանի հետ իրականացրել է 454 մլն ԱՄՆ դոլարի առևտուր:

Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները՝ 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, հայ-չինական առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5%-ով, ընդ որում՝ անկումը տեղի է ունեցել բացառապես Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ:

Այսպես, 2016 թվականին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 96.38 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով ավելի քան 40%-ով, մինչդեռ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 357.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 13%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Նշենք նաև, որ Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 5.4%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ շուրջ 11%:

Share