Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Վերջին 4 ամսում աշխատանքից ազատվել կամ այլ աշխատանքի է անցել ՊԵԿ-ի 258 աշխատակից

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊԵԿ-ում ընթացող փոփոխությունների մասին

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։

Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:

2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով», – գրում է վարչապետը։

Share