Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի շուկան՝ ըստ 6 խաղացողների

ԱՊՊԱ-ի շուկայում առաջատարը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրերի ամենամեծ քանակը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ է: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմում է 27%:

ԱՊՊԱ-ի շուկայում գործող 6 ապահովագրական ընկերություններից իր մասնաբաժնով երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է՝ 21%: Երրորդը «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունն է՝ 19% մասնաբաժնով:

Միևնույն ժամանակ,  «ՌԵՍՈ» ընկերության մասնաբաժինը կազմում է 14%, իսկ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ինը՝ 12%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմում է 7%:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017թ. հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել 467 հազար 616 ավտոտրանսպորտային միջոց:

Share