Բաժին. Տնտեսական

Արտահանման ապահովագրումը հնարավորություն կտա խուսափել Pixomatic բջջային հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) այսօր կնքել է հերթական արտահանման ապահովագրության վկայագիրը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող Քյուբ ընկերության հետ:

Արտահանման ապահովագրության վկայագրերը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն են տալիս խուսափել բջջային հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից, միևնույն ժամանակ ստանալ ֆինանսավորում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով:

ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը նշել է, որ «Քյուբ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից օգտվող առաջին ընկերությունը, որը ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և լավ օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունների համար:

«ՀԱԱԳ-ը հետագայում նախատեսում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտները ծառայությունների արտահանմամբ զբաղվող՝ մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,-ավելացրել է նա:

«ՀԱԱԳ-ի հետ շուրջ մեկ տարվա համագործակցությունը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն ընձեռեց գործունեության առաջին իսկ ամիսներից առևտրային բանկի միջոցով, առանց գույքի գրավադրման ստանալ պարբերաբար ֆակտորինգային ֆինանսավորումներ: Արդյունքում ընկերությունն օրեցօր ավելացնում է բջջային հավելվածի մշակման հնարավորություններն ու արտահանման ծավալները՝ արդյունավետ կառավարելով շրջանառու կապիտալը»,- նշել է «Քյուբ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակալությանը սերտ համագործակցության համար:

«Քյուբ» ընկերությունը զբաղվում է բջջային հավելվածների մշակմամբ, որոնցից առավել հանրաճանաչը՝ Pixomatic անվանումը կրող մոբայլ ֆոտոխմբագրիչն է: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: Հավելվածն այսօր ունի 500 հազ. ներբեռնում AppStore-ում եւ 450 հազ. ներբեռնում Google Play-ում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa

Share