Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչության 96%-ն ունի բջջային հեռախոս

Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսությունները` 99%-ից ավելին ունեն հեռուստացույց, իսկ 96%-ը` բջջային հեռախոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին վկայում է «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցը:

«Տնային տնտեսությունների 69%-ն ունի համակարգիչ, և նույնքան տնային տնտեսություններ էլ ունեն համացանց: Տասը տնային տնտեսություններից 4-ն ունեն մարդատար կամ բեռնատար մեքենա: Ընդ որում, քաղաքային բնակավայրերի համեմատությամբ, մարդատար կամ բեռնատար մեքենա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինն ավելի մեծ է գյուղական բնակավայրերում` համապատասխանաբար 34 և 48 %-ը»,- նշված է զեկույցում:

ՀԺԱՀ-ի համաձայն` Հայաստանում 15-49 տարեկան կանանց և տղամարդկանց մեծամասնությունն ունի միջնակարգ կրթություն:

«Կանանց ընդամենը 7 և տղամարդկանց 13 տոկոսն ունեն հիմնական կրթություն: Տասը կանանցից և տղամարդկանցից 3-ն ունեն բարձրագույն կրթություն»,- ասված է զեկույցում:

Հայաստանում տնային տնտեսությունները միջինը բաղկացած են 3.5 անդամից:

 Տնային տնտեսությունների մեկ երրորդում գլխավորը կինն է:

«Տնային տնտեսությունների բնակչության մոտ 20 տոկոսը մինչև 15 տարեկան անձինք են», – նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսությունների համար հասանելի է խմելու ջրի բարելավված աղբյուր:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2vw0D87

Share