Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-օգոստոսին բջջային հեռախոսների և սմարթֆոնների ներմուծումը Հայաստան աճել է 35.9%-ով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 8 ամսում Հայաստան է ներմուծվել 238,151 բջջային հեռախոս և սմարթֆոն։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 35.9%-ով կամ 62,862 հատով։

Միևնույն ժամանակ հեռուստացույցների ներմուծման ծավալներն աճել են 3.3%-ով և կազմել 32,488 հատ։ Լվացքի մեքենաների ներմուծման ծավալներն աճել են 14.7%-ով և կազմել 22,508 հատ։ Սառնարանների ներմուծման ծավալներն աճել են 16.9%-ով և կազմել 32,031 հատ, իսկ փոշեկուլների ներմուծման ծավալներն աճել են 106.8%-ով և կազմել 54,781 հատ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share