Բաժին. Տնտեսական

2017 թվականին Հայաստանում արտահանումն աճել է 25.2%-ով

2017թ.-ի ընթացքում մեր երկրի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 6.4256 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 26.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տասներկու ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.9398 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2017թ.-ին Հայաստանը արտահանել է 2.2429 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4.1827 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 25.2%, իսկ ներմուծման ոլորտում՝ 27.8%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5.753 մլրդ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share