Բաժին. Տնտեսական

2018թ. հունվարին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 10.2%-ով

2018թ. հունվարին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարություն, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար ամիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով, շինարարությունը՝ 19.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 17.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.2%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 0.4%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 128.255 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 157.387 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 111.445 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 17.536 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 9,334 մլրդ ՀՀ դրամ:

Share