Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 8.6%-ով

2018թ. հունվար-փետրվար ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարություն, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.3%-ով, շինարարությունը՝ 22.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 17.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.1%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 0.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 254.703 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 359.062 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 225.686 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 45.332 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 21.643 մլրդ ՀՀ դրամ:

Share