Բաժին. Տնտեսական

2018 թվականի դրությամբ Ադրբեջանի պետական պարտքը կազմում է մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար

Ադրբեջանի պետական պարտքը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 10 մլն դոլար (17 մլրդ 7,4 մլն մանաթ):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական պարտքի 93,9 %-ը բաժին է ընկնում արտաքին պարտքին, 6,1 %՝ ներքին պարտքին:

Մեկ բնակչին բաժին հասնող պետական պարտքը կազմում է 1718,3 մանաթ:

Ադրբեջանի արտաքին պարտքը 2017 թ. ավելացել է 35,9 %-ով, իսկ ընդհանուր պետական պարտքը՝ 26,2 %-ով:

2017 թ. Ադրբեջանի ներքին պատքը նվազել է 16,3 %-ով:

Share