Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 9.3%-ով

2018թ. հունվար – հուլիս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար – հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.3%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանք՝ 4.6%, շինարարությունը՝ 10.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.7%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 954.567 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,507.262 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 933.650 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 363.235 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 162.735 մլրդ ՀՀ դրամ:

Share