Categories: Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.5%-ով

2018թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար – սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, շինարարությունը՝ 7.6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 19.1%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 4.8%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,244.775 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,039.541 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,260.243 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 595.059 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 245.908 մլրդ ՀՀ դրամ:

Share

Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը և արդիականությունը։…

1 hour ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 40,794-ի (+201)

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

2 hours ago

Հայաստանում վնասաբեր ԾԱ-ն ավելի հաճախ հանովի կրիչների միջոցով է ներթափանցում սարքեր

Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում տնային օգտատերերի 31%-ը և կորպորատիվ օգտատերերի 36%-ը բախվել են, այսպես կոչված, լոկալ սպառնալիքների, որոնք…

2 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 12/08/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները օգոստոսի 12-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 483.50 դրամ (+0.00…

3 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 11/08/20

Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

5 hours ago

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից

Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում…

19 hours ago

Կենտրոնական բանկ. 2020 թ. հուլիսի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2020 թ. հուլիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես…

20 hours ago

ԱԱՏՄ. Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում

Ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր,…

21 hours ago

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական…

21 hours ago