Բաժին. Տնտեսական

2019թ հունվարին Հայաստանում արտահանումը նվազել է 15.8%-ով

2019 թվականի հունվարին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 462.7 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 7.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 171.9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվարին Հայաստանն արտահանել է 145.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 317.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին անկումը կազմել է 15.8%, իսկ ներմուծման ոլորտում՝ 3.3%:

Share