Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենամեծ տնտեսությունները 2030թ.-ին. տեսանյութ

2030թ․-ին համաշխարհային տնտեսության պատկերը շատ ավելի տարբեր կարող է լինել իր այսօրվա տեսքից։

Standard Chartered-ից ստացված վերջին կանխատեսումների համաձայն, հաջորդ տասնամյակում զարգացող շուկաները, ինչպիսիք են Հնդկաստանը և Թուրքիան, վեր կելնեն համաշխարհային տնտեսության սանդուղքով՝ իրենց ձեռքը վերցնելով վաղվա իշխանական ուժերը։

Ստորև ներկայացված անիմացիան ստեղծված է առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսական աճը գնահատող կանխատեսումների հիման վրա։

Ձեզ ենք ներկայացնում 2017-2030 թթ․ ամենախոշոր տնտեսությունների վարկանիշներում կանխատեսվող փոփոխությունները․

Եթե վերոհիշյալ տեսանյութում ներկայացված կանխատեսումները ճշգրիտ և հավաստի են, ապա 2030թ․-ին ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը Չինաստանը կլինի՝ գնողունակության համարժեքությամբ (PPP) հատելով ՀՆԱ-ի 64,2 տրլն դոլար սահմանը։

Չինաստանի ՀՆԱ-ն մոտ 20 տրլն դոլարով կգերազանցի Հնդկաստանին,որն այդ ժամանակաշրջանում կլինի երկրորդ խոշորագույնը:

Մինչ Չինաստանի տնտեսության ակնհայտ մեծությունը, անշուշտ, նոր բացահայտում չէր, ամենահետաքրքիրն այստեղ, թերևս, զարգացող շուկաների վերելքն է ընդհանրապես։

Կանխատեսվում է, որ մինչև 2030թ․ աշխարհի 10 ամենամեծ տնտեսությունները կդասակարգվեն այսպես.․

Այս ժամանակաշրջանում երկրներն, ինչպիսիք են Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և Բրազիլիան, կընդլայնեն իրենց տնտեսությունները՝ գրանցելով եռակի աճ գնողունակության համարժեքությամբ(PPP)։

Մասնավորապես, Հնդկաստանի տնտեսությունը կպայմանավորվի բնակչության աճով իր քաղաքներում, որոնք համարվում են մոլորակի ամենաարագ զարգացող քաղաքային տարածքներից մեկը։ Միևնույն ժամանակ, ըստ Standard Chartered-ի կանխատեսումների, Եգիպտոսի տնտեսությունը 1,2 տրլն դոլարից կաճի մինչև 8,2 տրլն դոլար, ինչը, սակայն, մեր գնահատմամբ չափազանց լավատեսական է։

Եվ ի վերջո, զարգացած տնտեսությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ճապոնիան, կշարունակեն աճ գրանցել, սակայն ոչ այնպիսի ահագնացող տեմպով, ինչպես զարգացող երկրները։ Եթե այս կանխատեսումները ճիշտ դուրս գան, ապա ճապոնական և գերմանական տնտեսությունները կզբաղեցնեն համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը։

Share