Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 176,215 դրամ

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 176,215 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.4%-ով և կազմել 148,996 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 190,669 դրամ։

Share