Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

2019թ. հունվար-հունիս ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6.9%-ով, շինարարությունն աճել է 4.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.3%, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 7.4%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 900,500.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,415,089.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 905,412.1 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 131,003.2 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 247,951 մլն ՀՀ դրամ:

Share