Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտահանումն աճել է 3%-ով

2019թ. թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,195.5 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,360.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1,417.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,778.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 3.0%, իսկ ներմուծման ոլորտում՝ 1.90%:

Share