Բաժին. Տնտեսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/09/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 476.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.83 դրամով և կազմել 521.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.12 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.66 դրամով և կազմել 570.74 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 29.66 դրամով և կազմել 23368.95 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.44 դրամով և կազմել 281.02 դրամ: Պլատինի գինը նվազել է 163.63 դրամով և կազմել 14211.73 դրամ:

Share