Բաժին. Տնտեսական

Արտաշես Պետրոսյան․ «Պատրաստված է Հայաստանում» մակնշումը միջազգային շուկայում որակի խորհրդանիշ դարձնել է պետք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի աշխատանքներից ու ՀՀ տնտեսական քաղաքականությունից։

«Հայկական արտադրանքը պետք է բրենդ լինի միջազգային շուկայում, որ ասեն «հայկական» ու պատկերացնեն որակ»,- ասում է տնտեսագետ-պատգամավորն ու նկատում՝ պետությունը բիզնեսին «շնչել» է թողնում, բայց վերահսկողություն լինելու է՝ օրենքի շրջանակում, իհարկե։

«Եթե նույնիսկ մենաշնորհ լինի, միևնույնն է՝ իշխանությունների կողմից արտոնյալ գործարարներ չեն լինելու», – վստահեցնում է պատգամավորը։

Վերջինս կարևորում է նաև քաղաքաշինության ոլորտը։ Պետրոսյանի դիտարկմամբ՝ շրջաններում բնակարանաշինությունը զարգացնելու կարիք կա։ Մորակառույց բնակարանները հասանելի կլինեն քաղաքացիներին․ եկամտահարկը որպես վարձավճար օգտագործելու հնարավորություն կա։

Share