Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, շինարարությունն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.1%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,643,399.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,566,341.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,670,266.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 296,309.9 մլն ՀՀ դրամ:

Share