Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով

2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.3%-ով, շինարարությունն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 9.2%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 14.8%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,856,087.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,863,299.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,847,564.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 344,776.2 մլն ՀՀ դրամ:

Share