Categories: Տնտեսական

2020թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9%-ով

2020թ. հունվարին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.4%-ով, շինարարությունն աճել է 7.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 10.3%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 13.2%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 144,147.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 207,329.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 152,668.6 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 11,846.3 մլն ՀՀ դրամ:

Share