Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.7%-ով

2020թ. հունվար-փետրվար ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3%-ով, շինարարությունն աճել է 5.8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 6.3%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 11.2%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 299,571.4 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 435,564.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 305,238.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 26,966.1 մլն ՀՀ դրամ:

Share