Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2020թ. երկրորդ եռամսյակում ՀՀ համախառն արտաքին ակտիվներն աճել են 66.1 մլն դոլարով

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տեղեկատվություն 2020թ.-ի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստների վիճակի մասին։

Հրապարակված տվյալների համաձայն համախառն արտաքին ակտիվների ծավալը 2020թ. երկրորդ եռամսյակի ընթացքում աճել է 66.094 մլն դոլարով և կազմել 2,648,249,634.2 դոլար։

Մասնավորապես, ազատ փոխարկելի արժույթով համախառն արտաքին ակտիվների ծավալն աճել է 66.095 մլն դոլարով և կազմել 2,648,177,446.16 դոլար, որից ՀՓԻ ԱՄՀ-ում՝ 36,961,969.90 ՀՓԻ (50,999,334.66 դոլար)։

Զուտ արտաքին ակտիվների ծավալն աճել է 90.722 մլն դոլարով և կազմել 2,049,634,539.46 դոլար։ Մասնավորապես, ազատ փոխարկելի արժույթով զուտ արտաքին ակտիվների ծավալն աճել է 90.723 մլն դոլարով և կազմել 2,049,562,351.42 դոլարով։

Share