Բաժին. Ֆինանսական

2020թ. երկրորդ եռամսյակում շրջանառվող ԱՐՔԱ վճարային քարտերի քանակը նվազել է 4.03%-ով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված ցուցանիշների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող ARCA քարտերի քանակը նվազել է 4.03%-ով և կազմել 733,567, որից 4,432՝ ԱՐՔԱ-ՄԻՐ, մագնիսական ժապավենով՝ 728,168 քարտ, միկրոպրոցեսորով՝ 18 քարտ, միկրոպրոցեսորային NFC` 1 քարտ և հիբրիդ՝ 5,380 քարտ։

Մասնավորապես, դեբիտորային ARCA քարտերի քանակը 286,035 է, որից ֆիզիկական անձանց պատկանողներ՝ 282,660 քարտ և իրավաբանական անձանց պատկանող՝ 3,375։ Վարկային ԱՐՔԱ քարտերի քանակը 26,072 է, բոլորը՝ ֆիզիկական անձիք։ Հաշվարկային քարտերի քանակը 421,460 է, որից 420,944 ֆիզիկական անձանց և 516՝ իրավաբանական։

 

Share