Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2020թ. II եռամսյակում ՀՀ-ում թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործարքների թիվն աճել է 11.11%-ով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2020թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ-ում թողարկված վճարային քարտերով Հայաստանում իրականացվել է 579,849 մլն դրամ ծավալով գործարքներ։ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.9%-ով կամ 16,336 մլն դրամով։

  • Մասնավորապես, ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել են 3.06%-ով կամ 3,518 մլն դրամով և կազմել 111,506 մլն դրամ։
  • VISA քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 4.99%-ով կամ 12,783 մլն դրամով և կազմել 268,858 մլն դրամ։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 5.75%-ով կամ 9,960 մլն դրամով և կազմել 183,152 մլն դրամ։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների ծավալը նվազել է -15.03%-ով կամ 2,889 մլն դրամով և կազմել 16,333 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում թողարկված վճարային քարտերով Հայաստանում իրականացվել է 18,730,871 գործարք, ինչը 2020թ. առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 1,873,303-ով կամ 11.11%-ով։

  • Մասնավորապես, ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների թիվն աճել է 10.86%-ով կամ 335,323-ով և կազմել 3,423,939։
  • VISA քարտերով իրականացված գործարքների թիվն աճել է 13.19%-ով կամ 1,066,370-ով և կազմել 9,150,732։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների թիվն աճել է 10.38%-ով կամ 548,338-ով և կազմել 5,832,837։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների թիվը նվազել է 19.18%-ով կամ 76,728-ով և կազմել 323,363։

Ամբողջական հաշվետվություն

Share