Բաժին. Ֆինանսական

2020թ. II եռամսյակում ՀՀ-ում թողարկված քարտերով արտասահմանում իրականացված գործարքների թիվը նվազել է 35.47%-ով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2020թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ-ում թողարկված վճարային քարտերով արտասահմանում իրականացվել է 26,928 մլն դրամ ծավալով գործարքներ։ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 35.47%-ով կամ 14,803 մլն դրամով։

  • ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 35.19%-ով կամ 1 մլն դրամով և կազմել 3 մլն դրամ։
  • VISA քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել է 34.75%-ով կամ 8,304 մլն դրամով և կազմել 15,589 մլն դրամ։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել է 34.52%-ով կամ 5,631 դրամով և կազմել 10,681 մլն դրամ։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների ծավալը նվազել է 57.02%-ով կամ 869 մլն դրամով և կազմել 665 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում թողարկված վճարային քարտերով արտասահմանում իրականացվել է 1,144,636 գործարք, ինչը 2020թ. առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 338,442-ով կամ 22.82%-ով։

  • Մասնավորապես, ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների թիվը նվազել է 2.65%-ով կամ 3-ով և կազմել 110։
  • VISA քարտերով իրականացված գործարքների թիվը նվազել է 23.19%-ով կամ 200,813-ով և կազմել 665,166։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների թիվը նվազել է 21.56%-ով կամ 127,767-ով և կազմել 464,811։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների թիվը նվազել է 40.39%-ով կամ 9,859-ով և կազմել 14,549։

Ամբողջական հաշվետվություն

Share