Բաժին. Ֆինանսական

2020թ. II եռամսյակում արտասահմանում թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործարքների թիվը նվազել է 33.44%-ով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2020թ. երկրորդ եռամսյակի ընթացքում արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանում իրականացվել է 26,076 մլն դրամ ծավալով գործարքներ։ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 33.46%-ով կամ 13,113 մլն դրամով։

  • ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել է 0.12%-ով կամ 1.16 մլն դրամով և կազմել 995 մլն դրամ։
  • VISA քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել է 38.51%-ով կամ 7.810 մլն դրամով և կազմել 12.472 մլն դրամ։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների ծավալը նվազել է 28.93%-ով կամ 5,029 դրամով և կազմել 12.355 մլն դրամ։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների ծավալը նվազել է 51.71%-ով կամ 272 մլն դրամով և կազմել 254 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում թողարկված վճարային քարտերով արտասահմանում իրականացվել է 884,909 գործարք, ինչը 2020թ. առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 444,584-ով կամ 33.44%-ով։

  • ՄԻՐ քարտերով իրականացված գործարքների թիվն աճել է 28.55%-ով կամ 17,460-ով և կազմել 78,625։
  • VISA քարտերով իրականացված գործարքների թիվը նվազել է 43.60%-ով կամ 267,141-ով և կազմել 345,565։
  • Mastercard քարտերով իրականացված գործարքների թիվը նվազել է 29.56%-ով կամ 191,663-ով և կազմել 456,713։
  • Այլ քարտերով (բանկի ներքին, American Express և այլ) իրականացված գործարքների թիվը նվազել է 44,71%-ով կամ 3,240-ով և կազմել 4,006։

Ամբողջական հաշվետվություն

Share