Բաժին. Ֆինանսական

«Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչը՝ 2021թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույքաչափերով

2021թ. հունվարի 1-ից փոփոխվել են աշխատավարձի հաշվարկի մի շարք դրույքաչափեր։ Խոսքը գնում է բոլոր երեք բաղադրիչների մասին՝ եկամտային հարկ, կուտակային վճար և դրոշմանիշային վճար։

2021թ. հունվարի 1-ից եկամտային հարկը նվազել է 1 տոկոսային կետով և 23%-ի փոխարեն կազմում է 22%։

Կուտակային վճարը նույնպես փոխվել է: 2021թ. հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31 կուտակային վճարը կազմում է՝ մինչև 500,000 դրամը ներառյալ՝ 3.5%, 500,000 դրամից մինչ 1,020,000 դրամ՝ 10% – 32,500 դրամի տարբերության չափով։ 1,020,000-ից ավել բազիսային եկամտի դեպքում վճարը 69,500 դրամ է։

2020թ. դեկտեմբերի 29-ին ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարի դրույքաչափերը հետևյալն են.

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Նշված բոլոր փոփոխություններն արդեն արտացոլված են «Բիզնես 24»-ի Աշխատավարձի Հաշվիչում։

Հատուկ հղմամբ հասանելի է նաև նախկին դրույքաչափերով հաշվիչը։

Share