Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. հունվար-դեկտեմբեր. առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 50.67 մլրդ դրամ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 11.18%-ով կամ 6.38 մլրդ դրամով։ 2019թ.-ին IV եռամսյակում Գրանդ Տոբակոն նույնպես առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 45.55 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.9 մլրդ դրամով կամ 4.36%-ով։ 2019թ. IV եռամսյակում Գազպրոմ Արմենիան երրորդն էր։

Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 41.69 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -9.67 մլրդ կամ -18.83%։ 2019թ IV եռամսյակում ընկերությունը երկրորդն էր։

Չորրորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը, որը պետբյուջե է վճարել 23.02 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.35 մլրդ դրամով կամ 68.45%-ով։ 2019թ. IV եռամսյակում ընկերությունը 9-րդն էր։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 18.79 մլրդ դրամ հարկ, 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.43 մլրդ դրամով կամ 2.23%-ով։ 2019թ. IV եռամսյակում ընկերությունը 4-րդն էր։

Վեցերորդ տեղում է ՍիՓիԷս Օիլը՝ 18 մլրդ դրամով և արձանագրած 3.9 մլրդ կամ +28.06% աճով։ 2019թ. IV եռամսյակում ընկերությունը 7-րդն էր։

Ֆլեշը յոթերորդն է՝ 16.08 մլրդ դրամ՝ +0.09 մլրդ կամ +0.57%։ 2019թ IV եռամսյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան 8-րդն է՝ 15.22 մլրդ դրամ՝ +1.52 մլրդ դրամ կամ +11.12%։ 2019թ. IV եռամսյակում ընկերությունը նույնպես ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Ջեյ Թի Էյ Արմենիան իններորդն է՝ 14.71 մլրդ դրամ՝ -1.73 մլրդ դրամ կամ -10.55%։ 2019թ IV եռամսյակում ընկերությունը ցուցակի 5-րդ հորիզոնականում էր։

ՄՏՍ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 13.01 մլրդ դրամ՝ +3.13 մլրդ դրամ կամ +31.61%։ 2019թ IV եռամսյակում ընկերությունը ցուցակի 14-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3 ներկայացնում են էներգակիրների, 4՝ ծխախոտագործության, 2 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 256.75 մլրդ դրամ հարկ, ինչը տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունների 2019թ. համադրելի ցուցանիշից ավել է 1.73 մլրդ դրամով կամ 0.68%-ով, իսկ 2019թ. նշված ժամանակահատվածի առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշից պակաս է 0.62 մլրդ դրամով կամ 0.24%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 570.59 մլրդ դրամ է, ինչը 52.98 մլրդ դրամով կամ 7.33%-ով պակաս է 2019թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 987.64 մլրդ դրամ, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 73.55 մլրդ դրամով կամ 6.93%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 26.0%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.77%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/01/21 դրությամբ՝ 519.19 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 494.51 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,098.99 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1,902.26 մլրդ դոլար։

Share