Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183,760 դրամ

2021թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183,760 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.8% անկում։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.1%-ով և կազմել 160,279 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.0%-ով և կազմել 194,873 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share