Բաժին. Ֆինանսական

Հայկ Մնացականյան. Երբեք կանգ մի առեք զարգացման ճանապարհին

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը հարցազրույց է ունեցել ՏԿՖ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Մեր հարգարժան պրոֆեսորադասախոսական կազմից այս անգամ հարցազրույց ենք վերցրել բանիմաց, շատ բարի, տնտեսագետ, գիտությունների դոկտոր, ՏԿՖ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանից:

1. Եթե ոչ տնտեսագետ, ապա …

Անկեղծ ասած իմ մասնագիտությունը գիտակցաբար եմ ընտրել. ինձ բախտ է վիճակվել հանդես գալ որպես մարդ , ով փոխանցում է գիտելիք, ով կրթում է երիտասարդ սերնդին: Անկեղծ ասած` դա մեծ պատիվ է, որը պետք է գիտակցել և սա լավագույն ընտրությունն է , որն իմ համար կատարել եմ:

2. Ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը

Իմ մոտիվացիայի աղբյուրը իմ ուսանողների հաջողություններն են և իմ ներդրումը , իմ պատասխանտվությունն այդ գործում: Ես միայն ուրախանում եմ ուսանողներիս հաջողություններով և մոտիվացվում:

3. Ո՞րն է Ձեր ամենամեծ մասնագիտական նվաճումը

Իմ ամենամեծ մասնագիտական նվաճումը հարգանքն է իմ գործընկերների, իմ հարազատների, իմ ուսանողների և ընդհանրապես հասարակության կողմից:

4. Ի՞նչ 3 հատկանիշներով պետք է օժտված լինի տնտեսագետը, որ կարողանա իր տեղը գտնել ժամանակակից աշխատաշուկայում

  1. ԳԻՏԵԼԻՔ. այն անխուսափելի է ,առանց դրա չի լինի
  2. ԱՇԽԱՏԱՍԻՐՈւԹՅՈւՆ. ծուլություն չպետք է լինի
  3. ՏԱՐԲԵՐՎԵԼ ՄՅՈւՍՆԵՐԻՑ. պետք է խնդիրները լուծել, որոշումները կայացնել ստեղծագործելով և չկրկնվելով

5. Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ուսանողներին

  1. 1.Խորհուրդ կտամ երբեք կանգ չառնեն, պետք է շարունակաբար զարգանալ:
  2. 2.Ես միշտ ուսանողներիս ասում եմ,որ բացի մտավոր հաջողություններից, ունակություններից պիտի նաև առողջ լինեն , պետք է սպորտով զբաղվել , ուղեղի առողջությունը նաև մարմնի առողջությունից է գալիս:
  3. 3.Պետք է լինել շփվող,պետք չէ պարփակվել մի խմբի մեջ ,պետք է շատ շփվել:
  4. 4.Եվ ամենակարևորը ազնիվ լինեն և խիղճ ունենան, եթե ունեցան այդ հատկանիշները ,ուրեմն հոյակապ անձնավորություններ են:

6. Ինչո՞վ է ԵՊՀ-ի ուսանողը տարբերվում այլ բուհերի ուսանողներից

Հայաստանի աշխատաշուկայում ԵՊՀ ուսանողները տարբերվում են նախ իրենց աշխարհայացքով, իրենք ավելի լայն աշխարհայացք ունեն և ,ամենակարևորը , մասնագիտական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈւԹՅԱՄԲ: Այս 2 հատկանիշները կտարբերեն Ձեզ մյուսներից:

7. Ինչը կփոխեք ներկայիս կրթական համակարգում

Ներկայիս կրթական համակարգում ընդհանրապես ցանկացած փոփոխություն կարող է լինել, եթե դրա պահանջարկն առաջանա, հետևաբար համար մեկ շարժիչ ուժը պետք է լինեք դուք, այսինքն դուք պետք է պահանջ դնեք որակյալ կամ առավել ավելի որակյալ կրթության: Այսինքն ես կանեի հնարավոր բոլոր քայլերը, որ կրթությունը լինի ավելի որակյալ:

Մի մեծ շնորհակալություն պարոն Մնացականյանին հետաքրքիր, օգտակար և բովանդակալից հարցազրույցի համար

Share