Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-մարտին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը նվազել է 2.88%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-մարտ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2021թ. հունվար-մարտ ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ակբա Բանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 16.7%-ով կամ 248.87 մլն դրամով՝ կազմելով 1.74 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականում է։

Երկրորդն Ամերիաբանկն է՝ 1.46 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.34%-ով կամ 66.33 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 20-րդն է։

Հայբիզնեսբանկը երրորդն է՝ 1.28 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.46%-ով կամ 42.7 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը չորրորդն է՝ 1.03 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.58%-ով կամ 49.5 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 39-րդն է։

Հայէկոնոմբանկը 5-րդն է՝ 0.98 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 36.92%-ով կամ 264.92 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 45-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 0.87 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 22.36%-ով կամ 250.42 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 50-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ-Հայաստան բանկը յոթերորդն է՝ 0.79 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 12.37%-ով կամ 87.15 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը ութերորդն է՝ վճարված 0.78 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 29.89%-ով կամ 178.72 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 60-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 0.72 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 27.35%-ով կամ 270.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 10-րդն է՝ վճարած 0.61 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 24.77%-ով կամ 199.47 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 83-րդ է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 11-րդն է՝ 0.57 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 53.05%-ով կամ 199.31 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 91-րդն է։

12-րդ հորիզոնականում Արմսվիսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 0.54 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 18.79%-ով կամ 125.7 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 95-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 13-րդն է՝ վճարած 0.36 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.75%-ով կամ 26.03 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 137-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 14-րդն է՝ վճարած 0.16 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.13%-ով կամ 10.61 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 296-րդն է։

Էվոկաբանկը 15-րդն է՝ 0.13 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 71.84%-ով կամ 336.4 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 352-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 0.072 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 60.3%-ով կամ 108.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 642-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.055 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 17.32%-ով կամ 11.46 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 820-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից 2021թ․ հունվար-մարտին ընդհանուր առմամբ մուծվել է 12.15 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.88%-ով կամ 360.65 մլն դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.67%-ը։ 2020թ.-ին նշված ցուցանիշը 5.09% էր։ Ցուցանիշի նման անկումը հիմնականում պայմանավորված է ՊԵԿ խոշոր հարկատուների ցուցակի կազմման մեթոդաբանության փոփոխության հետ։ Նոր մեթոդաբանությամբ ցուցակ են ընդգրկվում նաև պետական մարմինները։ Հավելենք նաև, որ այս տարվա ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ Կենտրոնական Բանկը, որը մուծում է 0.47 մլրդ դրամ հարկ։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 15/04/21 դրությամբ՝ 521.20 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 23.31 մլն դոլար։

2021թ. առաջին երեք ամիսներին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Հայէկոնոմբանկը՝ 0.26 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ +53.05%։

Share