Բաժին. Ֆինանսական

Եվս մեկ վարկատեսակ հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում

Կոնվերս բանկը համալրել է  փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ https://sme.conversebank.am/   հասանելի վարկատեսակների ցանկը:

Այժմ փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են վարկավորում ստանալ նաեւ Բանկի Բրիջ օնլայն վարկատեսակի շրջանակում`  շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:

«Բրիջ օնլայն» վարկատեսակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը:

Նշենք, որ հարթակը գործարկվել է օրեր առաջ՝  տնտեսվարողներին հնարավորություն տալով ստանալ առցացն ֆինանսավորում  առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share