Բաժին. Ֆինանսական

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի, գնաճի և ԿԲ կանխատեսումների մասին. տեսանյութ

2021թ. մայիսի 4-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%:

2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։

Սննդամթերքի շուկայում առկա գնաճն առաջնահերթ մտահոգություններից է, որին չանդրադառնալ ուղղակի հնարավոր չէ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ մեկնաբանեց՝ միջազգային շուկայի գները չեն կարող չազդել հայրենական շուկայի գների վրա։

Գների կայունությունը ԿԲ նպատակն է։ Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Share