Բաժին. Ֆինանսական

2021թ. I եռամսյակի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած շրջանառվող վճարային քարտերի քանակը 2.55 մլն է

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ շրջանառվում է ՀՀ բանկերի 2,547,513 վճարային քարտ։ Նախորդ եռամսյակի համեմատ քարտերի քանակն աճել է 50,918-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 87,180։

Քարտերից 788,542-ը ԱՐՔԱ համակարգի են։ Դրանց թիվը 2020թ. վերջի համեմատ աճել է 26,464-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 24,133։ VISA քարտերի քանակը 1,068,527 է, դրանց թիվը 2020թ. վերջի համեմատ աճել է 12,855-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 31,312-ով։ MasterCard քարտերի քանակը 645,341 է, դրանց թիվը 2020թ. վերջի համեմատ աճել է 11,208-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 31,116-ով։ Այլ քարտերի քանակը 45,103 է, դրանց թիվը 2020թ. վերջի համեմատ աճել է 391-ով, իսկ 2020թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 619-ով։

Շրջանառության մեջ գտնվող ՀՀ բանկերի թողարկած քարտերից հաշվարկային են 1,022,672 քարտ, դեբիտային՝ 1,288,169 և վարկային՝ 236,672։

Share